Զելենսկին չի բացառում առաջընթացը Դոնբասի խնդրի լուծման հարցում

Loading...

«Ուկրաինան պատրաստ է առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերել Դոնբասում իրադրության կարգավորման շուրջ», — այսօր Կիև ժամանած Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, սակայն, դա հնարավոր կլինի միայն «Նորմանդյան ձևաչափի» անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Ժամանակն է հակամարտությանը վերջ տալու մասին հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մենք դա պատրաստ ենք անել չորս պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում», — նշել է Ուկրաինայի նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button