Կրեմլի խոսնակի պնդմամբ, ժնևյան բանակցություններն առայժմ լավատեսություն չեն ներշնչում

Loading...

«Ժնևի բանակցություններից հետո լավատեսության առիթներն այնքան էլ շատ չեն», — այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ միամտություն կլիներ կարծելը, թե «բանակցությունների մեկ փուլի արդյունքում հնարավոր կլինի սպառիչ պատասխաններ ստանալ»։

Որպես հետևանք, ըստ Պեսկովի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների նոր հեռախոսազրույցի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել։

Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումները տեղի են ունենում Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորականների և մեծաթիվ զինտեխնիկայի կուտակումների ֆոնին։ Արևմուտքը մտավախություն ունի, որ 2014 թվականին Ղրիմը բռնակցած, ապա Ուկրաինայի կառավարական բանակի հետ պատերազմող անջատականներին աջակցելուց հետո Մոսկվան այժմ էլ կարող է Ուկրաինա ներխուժել։ Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ կասկածները և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ Ռուսաստանին առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button