Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-թուրքական երկխոսության գործընթացը

Loading...

Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալն այսօր հեռախոսազրույցի միջոցով քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է հայկական ԱԳՆ-ն` հավելելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են հայ-թուրքական երկխոսության գործընթացին, ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին` հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:

Արարատ Միրզոյանը նաև տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button