Ջոկովիչը վերսկսել է մարզումները

Loading...

Աշխարհահռչակ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վերսկսել է մարզումները Մելբուրնի «Ռոդ Լավեր Արենա» մարզադաշտում՝ Ավստրալիայի բաց առաջնությանն ընդառաջ։ Դա հնարավոր է դարձել Մելբուրնի դատարանի այսօր կայացրած վճռից հետո, որով բավարարվել է Ջոկովիչի՝ Ավստրալիայի ներգաղթի ծառայության դեմ ներկայացրած հայցը։

Ավստրալական դատարանի որոշմամբ երկրի սահմանապահ ծառայությունները գերազանցել են լիազորությունները՝ չեղարկելով նրա ավստրալական վիզան։

Ավստրալիայի իշխանությունները պնդում էին, որ Ջոկովիչը չի կարող գտնվել երկրի տարածքում, քանի որ պատվաստված չէ Covid-19-ի դեմ։ Սերբ թենիսիստի պաշտպանները, սակայն, հակադարձում են, որ նա անցած տարեվերջին արդեն իսկ վարակվել է կորոնավիրուսով, ուստի պարտադիր պատվաստման պահանջը նրա վրա չի տարածվում։

«Չնայած դատարանի վճռին, Ջոկովիչի՝ Ավստրալիայից արտաքսման վտանգը դեռ պահպանվում է», -հաղորդում է AP-ը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button