Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմուրը կոչ է անում արմատապես բարեփոխել երկրի կրթական համակարգը

Loading...

Ֆրանսիայի կրթական համակարգը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի։ Այս մասին հայտարարել է գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում Էմանյուել Մակրոնի գլխավոր մրցակիցներից մեկը համարվող, ծայրահեղ աջ հայացքներ դավանող Էրիկ Զեմուրը։

Ֆրանսիացի քաղաքական գործիչը երկուշաթբի երեկոյան Փարիզում հնչեցրած ելույթում կոչ էր անում՝ արգելել այլատյացության և հոմոֆոբիայի դեմ պայքարող կազմակերպությունների մուտքը դպրոցներ։

«Ես կարծում եմ, որ մենք ամենամեծ սխալը կատարեցինք մոտ 40 տարի առաջ, երբ որդեգրեցին այն տեսությունը, ըստ որի, դպրոցները բաց են բոլորի համար։ Դա սկսվեց ծնողներից, ապա գործի անցան տարատեսական լոբբիստական կառույցները, որոնց մուտքը կրթական համակարգ այսօր որևէ կերպ սահմանափակված չէ։ Իրականում ես վստահ եմ՝ դպրոցները սրբավայրեր են՝ գիտելիքների, գերազանցության և արժանիքների սրբավայր», — հայտարարում էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուն։

Էրիկ Զեմուրը նախագահական ընտրարշավ մուտք գործելու մասին հայտարարեց անցած տարվա նոյեմբերին։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից օրեր անց Զեմուրը թիմակիցների հետ այցելել էր Հայաստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button