Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ըստ հայկական ռազմական գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 15։15-ի սահմաններում: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ադրբեջանական կողմն էլ հաղորդել է` հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

«Հայաստանի ԶՈՒ կողմից Քելբաջարի շրջանի ուղղությամբ իրականացված գնդակոծության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագային զինծառայող Այազ Նազարովը», – նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button