Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրներից էր կանխել ջրատարի թունավորումը

Loading...

Ալմաթիում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից էր կանխել տեղի ջրատարի թունավորումը, ինչպես նաև ապահովել հացաբուլկեղենի ամենամեծ գործարաններից մեկի անվտանգությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտյանը։

Զինվորականի խոսքով՝ ջրատարը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և դրա աղտոտման տեսական վտանգ կար։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Հայ խաղաղապահները շուրջ 2,5 հազար թվակազմով զորախմբի կազմում 100-ն են։

Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ երկրից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ կապված երկրում իրավիճակի կայունացման հետ, և կիրականացվի տասնօրյա ժամկետում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button