Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարն է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը

Loading...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Ղարաբաղյան տնտեսական գոտում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։

Գեներալ-մայոր Վոլկովն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021-ի մայիսը։ Այդ ընթացքում խաղաղապահների հրամանատարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն էր։ Այնուհետև Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետն էր։

Անդրեյ Վոլկովը Ռուսաստանի պետական բարձր պարգևի է արժանացել Սիրիայում իրականացրած զինվորական ծառայության համար, ծառայել է նաև Աֆղանստանում, Չեչնիայում։

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում Վոլկովը փոխարինում է Գենադի Անաշկինին, ով խաղաղապահ զորախմբի հրամանատար էր նշանակվել անցած տարվա աշնանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button