ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակը Երևանին և Բաքվին կոչ է անում «զերծ մնալ ուժի կիրառումից

Loading...

Լեհաստանի ԵԱՀԿ գործող նախագահությունը խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերսկսված բախումների և զոհերի հանգեցրած բռնության կապակցությամբ։ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակը Երևանին և Բաքվին կոչ է անում «զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս սկսված բովանդակալից քաղաքական երկխոսությունը»։

«Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերականգնելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում կայուն զարգացմանը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին այս հարցում։

Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը ԵԱՀԿ Լեհաստանի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասվում է հայտարարությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button