Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել

Loading...

Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», — հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հայկական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն առայժմ չի տարածել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button