ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերն ավարտել են իրենց առաքելությունը երկրում։ Այդ մասին երեկ հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ղազախստանի նախագահը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ կապված երկրում իրավիճակի կայունացման հետ, և կիրականացվի տասնօրյա ժամկետում։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: Այդ երկրի իշխանությունները օգնություն էին խնդրել կազմակերպությունից դրանից մեկ օր առաջ, երբ բողոքի ակցաները վերածվել էին արյունալի բախումների։
Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները քանիցս հայտարարել են, որ հարցեր ունեն Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հետ կապված։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button