Սահմանին ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է հողորդագրությունում։

Նախարարությունը ն աև տեղեկացնում է, որ վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հհունվարի 11-ի կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայկական կողմի երկու զոհ ունի` ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայող վիրավոր է։ Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button