Ավստրալիայի թենիսի առաջնությանը Ջոկովիչի մասնակցությունը դեռ հարցականի տակ է

Loading...

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը այսօրվա ճեպազրույցում ասել է, թե չի ցանկանում մեկնաբանել աշխարհի թիվ մեկ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի վիզայի հետ կապված խնդիրը, պնդելով, որ դա միգրացիայի հարցերով նախարարի գործն է։

Միաժամանակ նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում դեկտեմբերի 15-ից սահմանված երկիր մուտք գործելու քաղաքականությունը չի փոխվել և յուրաքանչյուրը պետք է հարգի այն։

Միգրացիոն հարցերով նախարարը, Ջոկովիչի օգտին դատարանի կայացրած վճռից հետո, իրավունք ունի կրկին չեղարկելու նրա վիզան, քանի որ, ըստ սահմանված կարգի, օտարերկրացիները կարող են մուտք գործել Ավստրալիա, եթե պատվաստված են կորոնվիրուսի դեմ։ Ջոկովիչը պատվաստված չէ, իսկ նրա ներկայացրած բժշկական տեղեկանքը, թե նա ազատված է պատվաստվելուց, Ավստրալիայի իշխանությունները արժանահավատ չեն համարում։

Ջոկովիչի անունը ներառվել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնության խաղերի վիճակահանությանը, նա մարզումներ է անցկացնում, չնայած մինչ այս պահը նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Այս առաջնությունը նրա համար կարևոր նշանակություն ունի, որովհետև նա կարող է 21-րդ անգամ նվաճել Մեծ Սաղավարտը, ինչը ռեկորդային արդյունք կլինի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button