«Դուք դատարան եք, ինչպես ես տիեզերագնաց եմ». Սաակաշվիլին՝ դատավորին

Loading...

Թբիլիսիի քաղաքային դատարանի այսօրվա նիստում, արձագանքելով դատավոր Նինո Չախնաշվիլիի դիտողությանը, թե խոսելիս պետք է նայել դատավորին, այլ ոչ թե դահլիճին, մեղադրյալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված ասել է․ «Ես կորոշեմ, թե ում դիմեմ, ես կդիմեմ վրաց ժողովրդին։ Դուք դատարան եք, ինչպես ես տիեզերագնաց եմ»։

Թբիլիսիի քաղաքային դատարանում լսվում է երկրի պետական սահմանը Սաակաշվիլիի կողմից անօրինական հատելու գործը։ Նա Ուկրաինայից լաստանավում թաքնված Բաթումի էր եկել հոկտեմբերի 1-ին` ՏԻՄ ընտրությունների նախօրեին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button