«Հետևողականորեն շարժվելու ենք խաղաղ զարգացման օրակարգ բացելու ճանապարհով»․ Փաշինյան

Loading...

Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ «շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին»։

Կառավարության ղեկավարը կրկին շեշտեց երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար ամուր նյարդերի անհրաժեշտությունը։

«Մեր հռչակած մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատ շատերը մեզ անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ, կամ մղել այն մտքի, որ դա հնարավոր չէ, մենք հետևողականորեն շարժվելու են այս ճանապարհով և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր, և սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է առավել ևս 2020 թվականի պատերազմից և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո և մենք այս օրակարգն առաջ ենք մղելու», — եզրափակեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button