Տեղի բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում, բանակցություններ են տարվում նրան վերադարձնելու համար

Loading...

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս տեղեկությունը հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի հովիվը վերադարձվի։

Նա Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանն է: Ըստ մարզպետի, Մաթևոսյանի հոտը սահմանն անցել է, ինքն էլ գնացել է ոչխարների հետևից և հայտնվել ադրբեջանական կողմում։

Տեղ խոշորացված համայնքը սահմանային համայնքներից է, միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button