Ամբողջ աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում «օմիկրոնի» 15 միլիոն դեպք է գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակի 15 միլիոն դեպք է արձանագրվել, ինչը մեկ շաբաթվա համար մինչև հիմա արձանագրված ամենաբարձր թիվն է։

Նա նշել է, որ չնայած վիրուսի նոր ենթատեսակի արագ տարածմանը, հիվանդության հետևանքով մահվան դեպքերն անցած տարվա հոկտեմբերից մնում են կայուն։

«Օմիկրոնն» այնքան ծանր հետևանքների չի հանգեցնում, ինչպես կորոնավիրուսի նախորդ ենթատեսակները, բայց դա չի նշանակում, թե դրա տարածման դեմ չպետք է պայքարել, ասել է նա:

«Մենք չպետք է թույլ տանք այդ վիրուսին ազատ տարածվել կամ սպիտակ դրոշ բարձրացնենք, հատկապես, երբ աշխարհում դեռ շատ մարդիկ մնում են չպատվաստված։ Աֆրիկայի բնակչության ավելի քան 85 տոկոսը դեռ չի ստացել առաջին վակցինացիան։ Մենք չենք կարող վերջ տալ համավարակի սուր փուլին, քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն»,- նախօրեին կայացած մամուլի ասուլիսում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը, նշելով, որ 90 երկրներ դեռ չեն հասել վակցինացիայի 40 տոկոսի, իսկ դրանցից 36 երկրի բնակչության 10 տոկոսից քիչն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button