Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին տեղեկատվություն է փոխանցել իրավիճակի կարգավորման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են կառավարությունից:

Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ երեկ հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Այսօր սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button