Վաշինգտոնը հորդորում է չտրվել Մոսկվայի ապատեղեկատվությանը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, թե ոչ մեկը չպետք է զարմանա, եթե Ռուսաստանը ապատեղեկատվություն տարածի պարտավորությունների մասին, որոնք Միացյալ Նահանգների հետ կայացած բանակցություններում իրականում ձեռք չեն բերվել։

«Մենք արդեն տեսել ենք Մոսկվայի կողմից Եվրոպայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի մասին կեղծ հայտարարությունների զգալի ջանքեր՝ փորձելով արդարացնել Ռուսաստանի վարքագիծը և պատրվակ ստեղծել Ուկրաինա ապագա ներխուժման համար։ Մենք բոլորին հորդորում ենք չտրվել Մոսկվայի շարունակվող ապատեղեկատվությանը», – ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Փրայսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ համադրում է մոտեցումները, թե Ուկրաինայի վերաբերյալ ինչպես շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button