Ադրբեջանը և Թուրքիան նշում են դիվանագիտական հարաբերությունների վերահաստաման 30-ամյակը

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակի կապակցությամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում այդ կապակցությամբ գրել է, որ «այսօր լրանում է հարազատ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման և մեր եղբայրների հետ վերամիավարման 30-րդ տարեդարձը: Մենք միասին ենք թե՛ ուրախության և թե՛ տխրության մեջ: Կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը: Մեզ ազգ՝ երկու պետություն»:

Նախարարի ուղերձում նշվում է «վերահաստատում» եզրույթը, քանի որ 1918 թվականի հունիսին Օսմանյան կայսրությունը և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը կնքել են բարեկամության պայմանագիրո, որը դարձել է Ադրբեջանի առաջին հանրապետության ստորագրած առաջին միջազգային փաստաթուղթը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button