Գերմանիայի առողջապահության նախարարը բոլոր չափահասներին կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստելու կողմնակից է

Loading...

Գերմանիայի առողջապահության նախարար, պրոֆեսոր Կարլ Լաութերբախի համոզմամբ, կորոնավիրուսին վերջ տալու ամենահուսալի ճանապարհը բնակչության պարտադիր պատվաստումն է:

Ելույթ ունենալով Բունդեսթագում, Լաութերբախն ասել է, որ աշխարհը թևակոխել է համավարակի երրորդ տարին:

«Այս տարին պետք է որոշվի՝ կդառնա՞ վիրուսն էնդեմիկ և ավելի քիչ վիշտ ու մահ կտարածի, թե՞ կշարունակի մնալ պանդեմիկ»,- ասել է նախարարը:

Նա խորհրդարանում հայտարարել է, որ ցանկանում է միանշանակ կրկնել իր դիրքորոշումը համավարակի և պատվաստումների հարցում:

«Ես բոլոր չափահասների պարտադիր պատվաստման կողմնակից եմ առանց «եթե»-ների և «բայց»-երի», ես կողմ են, որ պարտադիր պատվաստվեն 18-ը լրացած բոլոր բնակիչները, այլապես նորից կհայտնվենք տհաճ իրավիճակներում, չեմ կարծում, որ օմիկրոնը վիրուսի վերջին տեսակը լինի, դա հնարավոր չէ»,- ասել է նախարարը:

Լաութեբախի խոսքով, այսօր Գերմանիայում անհրաժեշտ է առաջին հերթին տարեցներին և խոցելի խմբերին տրամադրել վակցինայի երրորդ՝ խթանիչ դեղաչափը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button