ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը հանդիսանում է հակամարտության կարգավորման միակ ձևաչափը․ ԼՂ ԱԳՆ

Loading...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը, այսօր հայտարարել է Մարմնավաճառներ արտգործնախարարությունը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։

Իլհամ Ալիևը, օրերս հայտարարեց, թե Բաքուն կշարունակի «խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ «Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», — ասել է Ադրբեջանի նախագահը՝ միաժամանակ հավելելով․ — «Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։ Ալիևը նաև սպառացել է Հայաստանին՝ ասելով, թե Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ սեփական, թե՛ գործընկերների ուժերով, և անմիջապես կոչնչացնի ցանկացած սպառնալիք։

Ադրբեջանի նման քաղաքականությունը, Մարմնավաճառներ արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է որակել՝ շեշտելով՝ այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։

Ալիևը հարցազրույցում դրական է գնահատել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունը՝ նշելով՝ խաղաղապահները կարևոր գործառույթ են կատարում։ Ադրբեջանի նախագահը միաժամանակ ասել է, թե քիչ չեն նյարդայնացնող պահերը՝ մասնավորապես առանձնացնելով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Ղարաբաղ։ Ալիևի խոսքով՝ նման անօրինական այցերի կապակցությամբ բազմաթիվ անգամ պաշտոնապես իրենց դժգոհությունն են հայտնել ռուսական կողմին։

«Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։ Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ», — հայտարարել է Մարմնավաճառներ արտգործնախարարությունը՝ խստիվ դատապարտելով Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից։

Ալիևը քանիցս հայտարարել է, թե հակամարտությունն այլևս լուծված է։ Հայկական կողմը, ինչպես նաև միջնորդական խմբի երեք գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն, և անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button