Լավրով՝ «ՆԱՏՕ-ն առաջիկա ամիսներին ակտիվանալու է մեր սահմանների մոտ»

Loading...

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման պատրվակով ՆԱՏՕ-ն ակտիվացնելու է գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ:

«Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքից հնչող ամպագոռգոռ հայտարարությունները վկայում են այն մասին, որ առաջիկա երկու-երեք ամիսներին ՆԱՏՕ-ն կավելացնի մեր սահմանների շուրջ արագ արձագանքման ուժերի ակտիվությունը: Արևմուտքում պահանջում են, որ Ռուսաստանը սեփական տարածքում զինուժը տեղաշարժելու հարցում ենթարկվի իրենց պահանջներին, ինչն ինքնին անհեթեթություն է», — նշել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն այս մեկնաբանությամբ հանդես է եկել իր ղեկավարած գերատեսչության 2021 թվականի աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button