Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի խաղաղապահները դուրս եկան Ալմաթիից

Loading...

Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ՀԱՊԿ խաղաղապահների ստորաբաժանումները դուրս են եկել Ալմաթիից և ուղևորվել դեպի մշտական տեղակայման վայրեր։

Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց մեքենաներն ու անձնակազմը բեռնել են ՌԴ երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներ և օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։ Այս մասին առավոտյան հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Երեկ սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։

Ամանորի օրերին Ղազախստանում բողոքի ցույցեր էին սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել էին ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների, կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ, շուրջ 10 հազար մարդ ձերբակալվել է։ ՀԱՊԿ-ը Ղազախստանի նախագահի խնդրանքով հունվարի 6-ից սկսել է խաղաղապահ առաքելությունը երկրում։ Հինգ օր անց՝ հունվարի 11-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, թե Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, և կազմակերպության ուժերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button