ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության ժամկետը դեռ որոշված չէ

Loading...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, «Ռեպուբլիկա» իտալական օրաթերթին այսօր տված հարցազրույցում, ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի միանալու ժամկետները դեռ հստակեցված չեն: ՆԱՏՕ-ն ընդունել է այդ երկրներին անդամի կարգավիճակ տալու որոշումը, սակայն ժամկետ չի սահմանել:

«Ուկրաինան արդեն դիմել է՝ միանալու խնդրանքով, և մենք որոշել ենք աշխատել դրա վրա, սատարել բարեփոխումներին, օգնել բանակի արդիականացման և դրա մակարդակը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին հասցնելու գործում: 2008 թվականին մենք որոշել ենք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց չենք ասել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա»,- հայտնել է Ստոլտենբերգը պարբերականին:

Գլխավոր քարտուղարի համոզմամբ, Ուկրաինայի պաշտպանունակությունն այսօր շատ ավելի բարձր է 2014 թվականի համեմատությամբ:

Ստոլտենբերգը նաև հիշեցրել է, որ հավաքական պաշպաշտպանության սկզբունքը տարածվում է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա:

«Կիևը դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ, դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը գործում է միայն դաշինքի անդամների պարագայում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա վերստին ընդգծել է, որ Ուկրաինային անդամություն շնորհելու խնդրի լուծումը վերապահվում է միայն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամ 30 պետություններին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button