Սերգեյ Լավրով. «ՆԱՏՕ-ն Վաշինգտոնին պետք է միայն Արևմուտքն ազդեցության տակ պահելու համար»

Loading...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականի աշխատանքի արդյունքներին նվիրված ասուլիսում ասել է, թե ՆԱՏՕ-ն Վաշինգտոնին պետք է միայն Արևմուտքի վրա ազդեցությունը պահպանելու նպատակով:

«Ամերիկացիներն ասում են, թե ցանկանում են քննարկել մեզ հուզող հարցերը, սակայն գոյություն ունի ՆԱՏՕ-ն, և այնտեղ կան դաշնակիցներ, և առանց նրանց, իբր, չեն կարող հարցեր քննարկել: Կարծում եմ, դա ոչ այնքան ազնիվ մոտեցում է: ՆԱՏՕ-ն նրանց համար ընդամենը Արևմուտքի առաջնորդի դերում ինքնահաստատվելու գործիք է, ՆԱՏՕ-ն այն բանի համար է, որ Միացյալ Նահանգները բոլորին պահի իր քաղաքականության և մտադրությունների հունի մեջ»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն ավելացրել է, որ «Միացյալ Նահանգներն է ավերել միջին և փոքր հեռահարության հրթիռների, ինչպես նաև բաց երկնքի մասին պայմանագրերը՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցությունների»:

«Այդ պատճառով էլ ես չեմ տեսնում համոզիչ փաստարկներ այն մասին, որ Միացյալ Նահանգները չի կարող առաջատարի դեր կատարել այս {Ռուսաստանի և Արևմուտքի խնդիրները կարգավորելու} գործում»,- ասել է Սերգեյ Լավրովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button