Լավրով՝ «ՆԱՏՕ-ն առաջիկա ամիսներին ակտիվանալու է մեր սահմանների մոտ»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման պատրվակով ՆԱՏՕ-ն ակտիվացնելու է գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ:

«Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքից հնչող ամպագոռգոռ հայտարարությունները վկայում են այն մասին, որ առաջիկա երկու-երեք ամիսներին ՆԱՏՕ-ն կավելացնի մեր սահմանների շուրջ արագ արձագանքման ուժերի ակտիվությունը: Արևմուտքում պահանջում են, որ Ռուսաստանը սեփական տարածքում զինուժը տեղաշարժելու հարցում ենթարկվի իրենց պահանջներին, ինչն ինքնին անհեթեթություն է», – նշել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն այս մեկնաբանությամբ հանդես է եկել իր ղեկավարած գերատեսչության 2021 թվականի աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button