Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տուն, որտեղ այսօր տեղի կունենա հայ-թուրքական բանագնացների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով, հայտնում է «Նովոստի» գործակալությունը։

Հանդիպումը անցկացվում է Մոսկվայում՝ հայկական կողմի ցանկությամբ։

Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Բանակցությունները հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա առանց ռուսական կողմի մասնակցության։ Մարիա Զախարովան միաժամանակ ասել է, թե Մոսկվան սատարում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button