Անկարայի նոր նախաձեռնությունը՝ Turkey-ի փոխարեն հետայսու կլինի Turkiye

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն օտարալեզու հարթակներում նախաձեռնել է միջազգային արշավ Hello Turkiye («Հելո, Թյուրքիյե», «Ողջույն, Թյուրքիյե») նշանաբանով:

Արշավի նպատակն է արտասահմանում արդյունավետ եղանակով տարածել և ամրագրել երկրի նոր անվանումը՝ «Թյուրքիյե»: Անկարայում ցանկանում են, որ արտասահմանում երկրի անվան Թուրքիա, Turkey, Turkei, Turquie, Турция և այլ տարբերակների փոխարեն կիրառվի միայն «Թյուրքիյե»:

«Դա կլինի կարևոր քայլ Turkiye բրենդը միջազգային հարթակներում ամրապնդելու ուղղությամբ», — ասել է Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթդին Ալթընը:

Նրա խոսքով, Թուրքիայի պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, գիտական շրջանակները և մամուլը պետք է հետայսու Turkiye անվանումը կիրառեն բոլոր պաշտոնական գրություններում, հրապարակումներում և միջոցառումներում:

Անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին նախագահ Էրդողանը ստորագրել է հրամանագիր, որով արտահանման համար նախատեսված ապրանքի պիտակներում կնշվի ոչ թե Made in Turkey, այլ Made in Turkiye:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button