ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն փետրվարին կմեկնի Մոսկվա

Loading...

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն այս տարվա փետրվարին կմեկնի Մոսկվա: Այդ մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Լուկաշ Յասինան: Նրա փոխանցմամբ, Ռաուն մինչ այդ կմեկնի Ուկրաինա և Միացյալ Նահանգներ:

«Փետրվարի կեսերին, ամենայն հավանականությամբ, ամսի 15-ին, ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այցը Մոսկվա միանգամայն հասկանալի է, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի կարևորագույն երկրներից մեկն է»,- ասել է խոսնակը:

Զբիգգնև Ռաուն դրանից առաջ կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ և անմիջապես դրանից հետո կուղևորվի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Խոսնակի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հնարավոր են նաև այլ հանդիպումներ, սակայն դրանց մասին հստակ տեղեկություններ այս պահին չկան:

«Պետքարտուղարի հետ հանդիպման օրակարգում ԵԱՀԿ-ի հետ կապված թեմաներ են, ինչպես նաև Եվրոպայում այսօր առկա բոլոր վիճահարույց հարցերը, որոնք առաջացել են անցյալ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվար»,- ասել է Լուկաշ Յասինան:

Հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահ Ռաուն ներկայացրել է կառույցում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները: Դրանց թվում են Արևելյան Եվրոպայում հակամարտությունների կարգավորումը, անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացումը և երկխոսության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button