Հյուսիսային Կորեան հրթիռի նոր փորձարկում է իրականացրել

Loading...

Հյուսիսային Կորեան հրթիռի նոր փորձարկում է իրականացրել: Այս հրթիռն արձակվել է երկաթուղային հարթակից:

Հյուսիսային Կորեան անցած մի քանի օրում ևս երկու փորձարկումներ է անցկացրել, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգները հայտարարել է նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին:

Հրթիռների փորձարկումների փաստն արձանագրել են նաև Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունները:

Հյուսիսային Կորեան քննադատել է Միացյալ Նահանգներին նոր պատժամիջոցների հարցը ՄԱԿ-ում արծարծելու համար: Փհենյանը պնդում է, որ ագրեսիվ մտադրություններ չունի և այդ փորձարկումներն իրականացնում է միայն սեփական պաշտպանությունը հզորացնելու նպատակով:

Վաշինգտոնը հայտարարել է, որ հյուսիսկորեական փորձարկումները սպառնում են միջազգային անվտանգությանը: Վաշինգտոնը նորից կոչ է արել վերսկսել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով փակուղի մտած բանակցությունները:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button