Ըստ Զասի` Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը

Loading...

Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում թելադրում է կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին մեր կարողությունների հզորացման անհրաժեշտությունը՝ ապահովելու հավաքական անվտանգությունը, մեր պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։

Բացի այդ, Զասը հերքել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օրինականության վերաբերյալ ցանկացած կասկած` պնդելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հորդորը բացարձակապես համապատասխանում է այդ երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է այն իրավիճակին, որը ձևավորվում էր երկրում։

Զասի փոխանցմամբ` անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ, բայց ոչ մեծաթիվ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button