ԱԺ քառօրյայում նաև ՄԻՊ ընտրության հարցն է

Loading...

Մեկնարկել է Ազգայն ժողովի հերթական քառօրյա նիստը, օրակարգում նաև մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն է։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Խորհրադարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցրել, թե ինչպես կքվեարկի ընտրության ժամանակ։ «Հայաստան» խմբկացությունից Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավական ոլորտի մասին Գրիգորյանի մի խումբ հարցերի պատասխանները իրեն չեն բավարարել։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։ Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքով օմբուդմենին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button