Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեկնարկի մասին

Loading...

Դեռևս նախորդ տարի նախ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, թե կա [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման] պրոցես և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ՝ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, ինչը հետագայում նաև հաստատեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատարասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին։

Ագնեսա Խամոյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե ի վերջո որտե՞ղ է ձեռք բերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը։

Ռուբինյանը պարզաբանեց՝ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարութունների հայտարարություններից հետո թուրքական կողմը հայտարարեց հատուկ ներկայացուցչի նշանակման մասին, Հայաստանն էլ ողջունեց ու հայտարարեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի, ավելի ուշ թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին, հայկական կողմն՝ իր։

«էդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը», — ասաց Ռուբինյանը, ով նաև երկկողմ բանակցություններում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչն է։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Շուրջ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները բառացի միևնույն տեքստը տարածեցին՝ հայտարարելով, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Հայկական կողմը նաև առանձին հայտարարությամբ ընդգծեց, որ որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Հարցին, թե ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, Ռուբինյանը պատասխանեց՝ կառուցողական մթնոլորտ ասելով նկատի ունեն կառուցողական մթնոլորտ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button