Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ կանցկացվեն

Փետրվարին Լեհաստանի և Ուկրաինայի հետ սահմաններին Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն, այս մասին այսօր հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդի խոսքերով՝ «Միութենական վճռականություն 2022» վարժանքների նպատակը պետք է դառնա Արևմուտքի ուժերի հետ դիմակայության «որոշակի ծրագրի մշակումը»։

Ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ճշգրիտ թվականը դեռ չի հաղորդվել։ Մինչ այդ Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորականներ և ռազմական տեխնիկա է կուտակել Ուկրաինայի հետ սահմաններին: Արևմուտքը մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է Ուկրաինա ներխուժելու պլաններ ունենալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button