Վրաստանի ԱԳ նախարարն այցելում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Վրաստանի դիվանագիտության ղեկավար Դավիթ Զալկալիանին այցելում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպելու դաշինքի գլխավոր քարտուղարի և անդամ երկրների դեսպանների հետ։

Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման թեման Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին Թբիլիսիի անդամակցության հեռանկարն է։

«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո վրացական պատվիրակության այցը Բրյուսել շատ կարևոր է և հաստատում է, որ գործընկերները հատուկ ուշադրություն են դարձնում Վրաստանին, և որ Դաշինքին Թբիլիսիի անդամակցության որոշումը չի կարող վերանայվել», – ասված է հաղորդագրությունում։

Բրյուսելում նախատեսված խորհրդակցությունների նախօրեին Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հատուկ հայտարարությամբ ընդգծել է․ – «Վրաստանի մասին առանց Վրաստանի» Ռուսաստանի հետ որևէ բովանդակային խորհրդակցություն չի լինի»։

Անցած շաբաթ արևմտյան ռազմական դաշինքի հետ խորհրդակցությունների ընթացքում Մոսկվան ՆԱՏՕ-ից պահանջում էր երաշխավորել, որ Վրաստանը, Ուկրաինան, հետխորհրդային որևէ այլ երկիր չի դառնա դաշինքի անդամ։ ՆԱՏՕ-ն կտրականապես մերժում է այդ պահանջը՝ վկայակոչելով բաց դռների քաղաքականության սկզբունքը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button