Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցներ չի նախատեսում

Loading...

Եվրամիությունը չի նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, սակայն միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում։ Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100-հազարանոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ պատրաստվում է ներխուժել այդ երկիր։ Դա առաջացրել է Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների անհանգստությունը:

Ռուսաստանը դա հերքում է և իր հերթին պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ մասնավորապես խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, այդ թվում՝ Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button