Ըստ գերմանական թերթի՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն այլևս չեն դիտարկում SWIFT-ից Ռուսաստանի անջատումը

Loading...

Միացյալ Նահանգների իշխանությունները շարունակում են եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցել Ռուսաստանի դեմ Ուկրաինա հիպոթետիկ ներխուժման դեպքում կիրառվելիք միջոցների շուրջ, տարբերակներից ոչ մեկը չի բացառվում։ Այս մասին երկուշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել Handelsblatt թերթի հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունն այլևս չեն դիտարկում SWIFT միջազգային միջբանկային համակարգից Ռուսաստանի անջատման տարբերակը։

Ինչպես նշել է Handelsblatt-ը՝ հղում անելով գերմանական կառավարության աղբյուրներին, ԱՄՆ և ԵՄ իշխանությունները մի քանի շաբաթ է, ինչ ուսումնասիրում են, թե ինչպես արձագանքել Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողության դեպքում: Խորհրդակցությունների մասնակիցների կարծիքով՝ SWIFT վճարային համակարգից Ռուսաստանի անջատումը կարող է կարճաժամկետ հեռանկարում հանգեցնել ֆինանսական շուկաների ապակայունացմանը և նպաստել այլընտրանքային վճարային ենթակառուցվածքի ստեղծմանը, որում Արևմուտքը միջնաժամկետ հեռանկարում գերակա դեր չի ունենա: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ԵՄ-ԱՄՆ բանակցություններն այժմ ուղղված են ռուսական խոշոր բանկերի դեմ պատժամիջոցների մշակմանը։

Վերջին շրջանում Արևմուտքում և Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանը հերքում է այդ պնդումները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button