Նազարբաև՝ «Ես հիմա մայրաքաղաքում եմ, վայելում եմ վաստակած հանգիստը»

Loading...

Ղազախստանիի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է, թե տվյալ պահին գտնվում է մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Տեսաուղերձով դիմելով հայրենակիցներին, նա հերքել է երկրից հեռանալու մասին ասեկոսեները և պնդել է, որ մայրաքաղաքից ոչ մի տեղ չի մեկնել ու հիմա վայելում է իր «վաստակած հանգիստը»:

Նա ասել է նաև, որ ամբողջությամբ սատարում է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և բոլորին կոչ է արել աջակցել նրա հեղինակած բարեփոխումների ծրագրերը:

Նա ասել է, թե «հունվարյան իրադարձությունների կազմակերպիչների նպատակը երկրի ամբողջականության և պետության հիմքերի ոչնչացումն էր:

«Այդ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անկախությունը պետք է փայփայել աչքի լույսի պես»,- հայտարարել է Նազարբաևը:

81-ամյա Նազարբաևը շուրջ 30 տարի է ղեկավարել Ղազախստանը: 2019 թվականին նա ազատել է այդ պաշտոնը, սակայն մնացել է Անվտանգության խորհրդի ցկյանս ղեկավար և իշխող կուսակցության՝ «Նուր Օթանի» («Հայրենիքի լույս») նախագահ:

Սակայն նրա ազգականները և քաղաքական զինակիցները շարունակել են բարձր պաշտոններ գրավել Ղազախստանի պետական և տնտեսական կառույցներում:

2022-ի հունվարի 1-ից Ղազախստանում կրկնապատկվել է հեղուկ գազի գինը, հունվարի 2-ից սկսվել են զանգվածային բողոքներ: Կառավարությունը չեղարկել է վառելիքի գինը բարձրացնելու որոշումը, սակայն ընդվզումները շարունակվել են:

Բախումներում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 225 մարդ, այց թվում մոտ երկու տասնյակ ոստիկաններ և զինծառայողներ:

Ղազախստամնում իրավիճակը կայունացնելու համար ժամանակավոր տեղակայվել են ՀԱՊԿ խաղաղապահները, որոնց թվում են եղել նաև 100 հայ զինծառայողներ:

Խաղաղապահների մեծ մասն արդեն ավարտել է առաքելություները և դրւրս է բերվել: Մինչև վաղը Ղազախստանից պետք է հեռանան նաև բոլոր ռուսաստանցի խաղաղապահները:

Ճգնաժամի ընթացքում Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը ստաձնել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նազարբաևը դրանից հետո ազատել է նաև իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Այս օրերի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աշխատանքից ազատել է տարբեր կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող Նազարբաևի ազգականներին և զինակիցներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button