Աննալենա Բերբոկ. «Գերմանիան պատրաստ է նույնիսկ բարձր գնով պաշտպանել հիմնարար արժեքները Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ վեճում»

Գերմանիան պատրաստ է պաշտպանել հիմնարար արժեքները Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ վեճում, նույնիսկ եթե դրա համար կպահանջվի բարձր տնտեսական գին վճարել:

Այդ մասին այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո ասել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոքը:

«Մենք այլընտրանք չունենք, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի բարձր գին վճարել», – ասել է Բերբոքը, բայց և ավելացրել, որ Գերմանիան պատրաստ է Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ Ռուսաստանի հետ լուրջ երկխոսության:

Բերբոքը նաև անդրադարձել է Ռուսաստանից Գերմանիա Բալթյան ծովով անցկացված «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի խնդրին:

«Գերմանիան վերահաստատում է, որ եթե փորձ արվի էներգետիկան օգտագործել որպես զենք, դա հետևանքներ կունենա «Հյուսիսային հոսք-2» ծրագրի համար», – ասել է արտգործնախարարը:

Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը հզոր բանակ է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին:

Ռուսաաստանի արտգործնախարար Լավրովը, իր հերթին, հույս է հայտնել, որ Բեռլինը և Փարիզը «կկարողանան Ուկրաինայի նախագահ Զելենսկուն համոզել կատարել նորմանդյան ձևաչափով բանակցություններում ստանձնած պարտավորությունները»:

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ Կիևում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ինչից հետո կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Բերբոքի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button