Բլինքենը և Լավրովը հունվարի 21-ին կհանդիպեն Ժնևում

ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է, որ հունվարի 21-ին Ժնևում տեղի կունենա Միացյալ Նահանգների և Ռուսաստասնի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

«Այսօր պետական քարտուղարը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք պայմանավորվել են հանդիպել Ժնևում՝ այն բանից հետո, երբ պետական քարտուղարը կայցելի Կիև և Բեռլին: Մենք մշտական կապ ունենք ռուսական կողմի, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է պետական դեպարտամենտի խոսնակը:

«Բարձրաստիճան պաշտոնյաների հանդուպումը վկայում է այն մասին, որ «դիվանագիտությունը, գուցե, չի մահացել»,- նշել է խոսնակը:

Ենթադրվում է, որ Բլինքենը և Լավրովը կքննարկեն անվտանգության երաշքխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջների և Ուկրաինայի հակամարտության հարցերը:

«Այս հանդիպումը Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի հետ լուրջ մտահոգությունների շուրջ մտքեր փոխանակելու և համաձայնության եզրեր գտնելու իրական հնարավորություն է»,- ասել է պետական դեպարտամենտի պաշտոնյան:

Ժնև մեկնելուց առաջ Բլինքենն այս շաբաթ Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելունսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ապա կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի արտգործնախարար Աննալենա Բորկեկի հետ: Վերջինս այսօր Մոսկվայում հանդիպել է Լավրովի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button