Եվրախորհրդարանը խոսնակ է ընտրում

Եվրամիության խորհրդարանը նոր նախագահ է ընտրում: Ենթադրվում է, որ ընտրվելու առավել մեծ հնարավորություն ունի ներկայիս փոխնախագահ, Մալթայից պահպանողական օրենսդիր Ռոբերտա Մեցոլան:

Նա ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը հանդես է գալիս աջակենտրոն դիրքերից: Մեցոլան հայտնի է նաև որպես կանանց իրավունքների պաշտպանության ջատագով:

«Ես կին եմ Եվրոպայի հարավային ծովի կենտրոնում գտնվող մի փոքրիկ կղզուց, ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել անհաջողակ և ստորադասված, լինել պիտակավորված, բայց ես գիտեմ նաև, թե որքան է կարևոր այս ատյանը ժողովրդի համար: Գիտեմ, որ հիմա այս քննարկումներին են հետևում բոլոր աղջիկները, գիտեմ, թե սա ինչ նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են երազել»,- այսօր ասել է Ռոբերտա Մեցոլան:

Խոսնակի ընտրությունն օրակարգի հարց է դարձել այն բանից հետո, երբ հունվարի 11-ին ծանր հիվանդությունից վախճանվել է Եվրախորհրդարանի նախկին նախագահ, իտալացի Դավիդ Սասոլին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button