Ղազախստանում ավարտվել է արտակարգ դրության ժամկետը

Ղազախստանում հունվարի 18-ի լույս19-ի գիշերն ավարտվել է անկարգությունների կապակցությամբ սահմանված արտակարգ դրության ժամկետը:

Կառավարությունը հայտնել է, որ «սահմանադրական կարգը երկրում արդեն վերականգնված է, սակայն հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի»:

Արտակարգ դրությունը հունվարի 5-ին սահմանվել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով՝ այն բանից հետո, երբ երկրում հունվարի 2-ին սկսվել են զանգվածային ցույցեր և անկարգություններ, որոնց պատճառ է դարձել հունվարի 1-ից հեղուկ գազի գինը բարձրացնելոը որոշումը: Հետագայում այն չեղարկվել է, բայց զանգվածային ընդվզումները շարունակվել են:

Ղազախստանի իշխանությունները դեռևս չեն ներկայացրել փաստեր, որոնք կվկայեն ցույցերին ահաբեկիչների մասնակցության և ընդվզումները դրսից ուղղորդելու մասին:

Ղազախստանի իրավապահները խոստացել են համապատասխան փաստեր տրամադրել անկարգությունների գործերով ընթացող հետաքննությունների ավարտից հետո:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button