Նորվեգական դատարանը քննում է վաղաժամ արձակվելու ահաբեկիչ Բրեյվիկի դիմումը

Նորվեգական բանտի դատարանում սկսվել է աջակողմյան ահաբեկիչ, մի քանի տասնյակ երիտասարդների սպանած Անդերս Բրեյվիկի պայմանական-վաղաժամկետ արձակման դիմումի քննությունը:

Ժամանելով դատարան, Բրեյվիկն, իր սովորության համաձայն, աջ ձեռքն առաջ ու վերև տանելով՝ նացիստական ողջույնով է դիմել ներկաներին:

Լսումները տեղի կունենան մինչև հուվարի 20-ը: Բրեյվիկը 2011 թվականի հուլիսին 77 մարդ է սպանել Նորվեգիայում: Դա այդ երկրի պատմության ընթացքում ամենածանր ահաբեկչական գրոհն է:

Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին նախ մայրաքաղաք Օսլոյում ինքնաշեն ռումբ է պայթեցրել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել: Ապա նա ուղևորվել է Ուտոյա կղզի, որտեղ ամառային ճամբարում գտնվել են Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի՝ Աշխատավորների երիտասարդ լիգայի անդամները:

Ուտոյա կղզում Բրեյվիկը հրազենից կրակ է բացել և սպանել է 69 մարդկանց, մեծամասամբ՝ երիտասարդների, ինչից հետո կամավոր հանձնվել է կղզի հասած ոստիկաններին:

Բրեյվիկը չի ընդունում մեղադրանքը և իր արարքը բացատրում է «սպիտակամորթների ռասան փրկելու անհրաժեշտությամբ»:

Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, ինչն առավել խիստ պատիժն է Նորվեգիայում:

Բրեյվիկն իր անունը պաշտոնապես փոխել է և հիմա ներկայանում է որպես Ֆյոտոլֆ Հանսեն: Նա պնդում է, որ կրել է պատժի կեսը և ունի վաղաժամ ազատման դիմում ներկայացնելու իրավունք:

Նա հիմա 42 տարեկան է: 21 տարվա ազատազրկումը կարող է անընդհատ երկարաձգվել, եթե դատարանը որոշի, որ Բրեյվիկը շարունակում է հանդիսանալ սպառնալիք հանրության համար:

Ենթադրվում է, որ Բրեյվիկի այս դիմումը կմերժվի: Վերլուծաբանների համոզմամբ, այս ահաբեկիչը երբեք ազատություն չի ստանա և կյանքը կավարտի բանտում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button