ԱՄՆ ավիափոխադրողները զգուշացնում են 5G-ի վտանգների մասին

Loading...

Երեքշաբթի օրը ԱՄՆ ավիաընկերությունները և բեռնափոխադրողները համատեղ հայտարարություն են տարածել՝ ուղղված նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, զգուշացնելով, որ հինգերորդ սերնդի (5G) բջջային հեռախոսակապի աշտարակների տեղադրումը օդանավակայանների մոտ կարող է հանգեցնել սարքավորումների լուրջ խափանումների և օդային ճամփորդության «աղետալի» ճգնաժամի։

Ըստ Reuters-ի՝ նոր աշտարակների տեղադրմանը դեմ են արտահայտվել American Airlines, Delta, United, Southwest և այլ խոշոր փոխադրողների ղեկավարները։

«Անհրաժեշտ է անհապաղ միջամտություն՝ խոշոր խափանումներից խուսափելու համար», — ասվում է ավիաընկերությունների ղեկավարների հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները բացատրում են, որ թռիչքուղիներից մինչև 3 կմ շառավղով տեղադրված 5G ցանցի աշտարակը վտանգավոր է լայն թափքով ինքնաթիռների համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button