Թուրքիան պաշտոնապես հայտարարեց փետրվարից Հայաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերաբացման մասին

Loading...

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պաշտոնապես հայտարարել է փետրվարից Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցության վերաբացման մասին:

Այսպես, փետրվարի 2-ին ժամը 19:50 հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Նույն օրը ժամը 23:35 թուրքական Pegasus ավիաընկերությունը «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից դեպի «Զվարթնոց»՝ Ստամբուլ-Երևան թռիչք կկատարի առաջին անգամ: Երկու ավիաընկերություններն էլ նախատեսում են շաբաթական երեք չվերթ իրականացնել այս երթուղով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Flyone Armenia-ն և Pegasus-ը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ են ստացել նախորդ շաբաթվա սկզբին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button