Հայկական կողմն առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի այց է ակնկալում տարածաշրջան

Loading...

Հայկական կողմն ակնկալում է, որ առաջիկայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան, որը ըստ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` «անընդհատ պարբերաբար հետաձգվել է», նախատեսված էր սեպտեմբերին, հետաձգվել է նոյեմբեր, այնուհետև հունվարի կեսերին, երբ կրկին այցը չի կայացել։

«Ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից` կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն ադրբեջանական ճնշումներին։ Այդ այցը, այդուամենայնիվ, պիտի կայանա։

Այժմ արդեն համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը», — ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նախարար Արարատ Միրզոյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button