Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով

Loading...

Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան համաձայնությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։

«Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի», — ասել է Պեսկովը։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին և կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button