Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում հրաժարվել Կիևին զենք մատակարարելու հետագա ծրագրերից

Loading...

«ԱՄՆ իշխանությունները, եթե իսկապես հավատարիմ են ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, պետք է հրաժարվեն Կիևին զենքի նոր խմբաքանակներ մատակարարելու ծրագրերից», — երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը։

Հայտարարությունում ասված է, որ «Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները միաձայն հայտարարել են ռուս-ուկրաինական սահմանին դեէսկալացիոն քայլերի բացակայության մասին», ինչպես նաև պնդել են, որ Ռուսաստանը «ցանկացած պահի կարող է ներխուժել հարևան պետություն, այդ թվում՝ Բելառուսի տարածքից»։

«Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա: Մեր հողի վրա զորքեր տեղափոխելու պրակտիկան մեր ինքնիշխան իրավունքն է», — հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է, որ Կիևը հակատանկային զենքի խմբաքանակ է ստացել Մեծ Բրիտանիայից, նշելով, որ դա կօգնի «ուժեղացնել մեր պաշտպանունակությունը»։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանը այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button