Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա հարձակվել շատ կարճ ժամանակում․ Բլինքեն

Loading...

Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակումը նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել հարձակվել Ուկրաինայի վրա «շատ կարճ ժամանակում», չորեքշաբթի օրը Կիևում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է՝ այդուհանդերձ, մեծ հույս ունի, որ Ռուսաստանը նախապատվությունը կտա դիվանագիտությանն ու խաղաղ ճանապարհին։

«Մենք տեղյակ ենք, որ այդ [ռուսական] ուժերը շատ կարճ ժամկետներում է՛լ ավելի մեծացնելու ծրագրեր կան, և դա նախագահ Պուտինին հնարավորություն է տալիս նաև շատ կարճ ժամանակում հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ», — Կիևում ԱՄՆ դեսպանատանն ունեցած ելույթում ասել է պետքարտուղարը։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ բանակցելուց հետո մեկնելու է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ շարունակելու ռուսական սպառնալիքների ու հնարավոր պատասխան քայլերի շուրջ քննարկումները։

Ուրբաթ օրը Ժնևում նախատեսված են Էնթոնի Բլինքեն — Սերգեյ Լավրով երկկողմ բանակցություններ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button